Ջիգարխանյանի նախկին կինը չի վճարել տուգանքը և ստիպված դիմելու են հարկադիր կատարողներին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը Ջիգարխանյանի ֆեյսբուքի պաշտոնական էջում ցուցադրել է նրա նոր լուսանկարը: Երևում է, որ Ջիգարխանյանը շատ է փոխվել, նիհարել է և ավելի ալեհեր դարձել:
«Ցավոք, շատ կեղծ ու ոչ կոռեկտ տեղեկատվություն կա նրա անվան շուրջը, որն անցյալ տարի վատ ազդեցություն են ունեցել նրա ինքնազգացողության վրա»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ակնարկել է Սողոմոնյանը՝ Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմկոտ ապահարզանի մասին:
Նա հավելել է, որ դերասանն այլևս չի քննարկի Վիտալինայի հետ հարաբերությունների պատմությունը, սակայն կհասնի նրան, որ նախկին կինը պատիժ կրի:
«Զարմանալի է, որ մարդը, որը լկտի ու ցուցադրաբար թալանել է ամբողջ երկրում հարգված մարդուն, առայժմ արժանի պատիժ չի կրել»,- գրել է դերասանի ընկերը:
Ա. Սողոմոնյանը հայտարարել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չի վճարել տուգանքը և ստիպված են դիմել հարկադիր կատարողներին: Սողոմոնյանի խոսքով, դերասանն այժմ զբաղված է առողջությունը վերականգնելով, շրջապատված է ընկերներով և մերձավորներով:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել էին 2016 թվականին, սակայն 2017-ից նրանց հարաբերությունները լարվել էին և նրանք պաշտոնապես ամուսնալուծվել էին։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կնոջն ուղիղ եթերում ծեծել են
- Ջիգարխանյանի նախկին կնոջ համերգը չի կայացել
- Պրոդյուսեր. Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է
- Դատարանն անփոփոխ է թողել Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան