Նորանշանակ նախարարը՝ հարկային հանցագործությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց բարձրացրեց տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանհետ կապված, մասնավորապես՝ քրեական պատասխանատվությունը ֆինանսականով փոխարինելու հետ կապված։
Ի պատասխան Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյան վկայակոչեց OECD-ի հարկային հանցագործությունների տասը սկզբունքները, ըստորոնց էլ ՀՀ-ն վարում է իր քաղաքականությունը։
«Նշված սկզբունքների համաձայն՝ սահմանված են այն տեսակի արարքները, որոնք պետք է դիտարկել որպես հարկային հանցագործություն։ Կա այնպիսի թյուր կարծիք, որ միջազգային փորձը տանում է նրան, որ տնտեսական հանցագործություններն ապաքրեականացվում են։ Իրականում այդպես չէ։ Չի կարող ապաքրեականացվել, քանի որ հաճախ հարկային հանցագործությունները նախորդող են հանդիսանում փողերի լվացման համար»,- պատասխանեց նախարարը։