Սաուդյան արքայազնը լրագրող Խաշոգջիի սպանության մասնակից է․ ՄԱԿ-ի քննիչներ
ՄԱԿ-ի քննիչների կողմից հավաքված ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ներգրավված է եղել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ։ Այս մասին, ինչպես գրում է euronews-ը, ասել է աշխատանքային խմբի ղեկավար Անես Կալլամարը։
«Մենք ենթադրում ենք, որ Ջամալ Խաշոգջին դարձել է կանխամտածված սպանության զոհ, որը կարելի է անվանել մահապատիժ։ Այն իրականացվել է Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս։ Այդ գործողությունների համար թագավորությունը պետք է պատասխանատվություն կրի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային օրենքներին և կոնվենցիաներին համապատասխան»,- ասել է Կալլամարը։
Մինչ այժմ, Էր-Ռիադից ասվածի վերաբերյալ արձագանք չկա, սակայն արաբական թագավորությունը միշտ հերքել է, որ երկրի ղեկավարը կարող է ներգրավված լինել այդ հանցագործության մեջ:
Ավելի քան 6 ամիս քրեագետներն ու իրավաբաններն աշխատում էին այս հետաքննության վրա՝ կազմելով մոտ 100 էջանոց զեկույց։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին սպանվել էր Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատանը 2018թ․-ի հոկտեմբերին, երբ նա այցելել էր այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք իրեն թույլ կտային ամուսնանալ թուրք հարսնացուի հետ։ Խաշոգին Սաուդյան Արաբիայի իշխանական վերնախավի նախկին անդամ էր, հռչակավոր լրագրող, սակայն դարձել էր թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի խիստ քննադատ։ Ելնելով հանգամանքից, որ հռչակավոր լրագրողը քննադատում էր արքայազն Բին Սալմանիn ամերիկյան Washington Post հայտնի պարբերականում` ենթադրվում էր, որ այսպիսի լուրջ օպերացիան կարող էր միայն գահաժառանգի կողմից հրահանգվել:
Հարակից հրապարակումներ`
- WP. Սաուդյան իշխանությունները էլիտար բնակարաններ են նվիրել սպանված Խաշոգջիի երեխաներին
- Washington Post-ը հրապարակել է անհետացած սաուդցի լրագրող Խաշոգի վերջին հոդվածը
- CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում