Առկա է դատական սխալ. Դատախազը` Քոչարյանի գործով կայացված որոշման մասին
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ին կայացրած որոշմամբ դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել է գործի ելքի վրա»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Դատախազը մանրամասն ներկայացրեց իրենց բողոքի հիմքերը, մասնավորապես նշեց, որ դատարանը հաշի չի առել այն հանգամանքը, որ վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ռիսկը։
«Քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արադարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատամմբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող։ Պետք է արձանագրել որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը օրինական, պատճառաբանված, հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելիք վրա։ Խնդրում եմ դատարանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել դատական նոր ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը»,- հայտարարեց դատախազ Պետրոսյանը։
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն անդրադարձավ նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ ուղղված բողոքին։ Նա վկայակոչեց մի շարք իրավակարգավորումներ, ապա նշեց, որ եկել են եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում կայացրել է անօրինական և անհիմն դատական ակտ։ Նա նշեց, որ պետք է ամբողջությամբ բեկանել այս գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու մայիսի 20–ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի վարույթի կասեցման ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու բացակայությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դանիելյանը դիմում է ստացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը կշարունակի դատավոր Դանիելյանը
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
- Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Լևոն Քոչարյան. Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան