Հունիսի 27-ին կկայանա Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն
Պոլսո հայոց պատրարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նախօրեին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը։ Կրոնական ժողովը կայացել է պատրարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։
Հունիսի 27-ին առավոտյան ժամը 10։00-ին հրավիրվելու է եկեղեցական համագումար՝ տեղապահի ընտրությունների օրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 24-ին տեղապահի ընտրություններ են սպասվում.Պոլսո հայոց պատրիարքարան
- Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով դիմել է Ստամբուլի նահանգապետարան
- Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել
- Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը կկայանա մարտի 17-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին