Եվրամիությունն աջակցել է Կիպրոսին՝ Թուրքիայի դեմ պայքարում
Եվրամիության Խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Աֆրոդիտե գազային հատվածում հորատման մասին, որը գտնվում է Կիպրոսի ափին: Ըստ Անկարայի, այն պատկանում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը, որին ճանաչում է միայն Թուրքիան: Այս մասին գրում է euronews-ը։
ԵՄ խորհուրդը խոստանում է ուշադիր հետևել զարգացումներին և Եվրահանձնաժողովին խնդրել է ներկայացնել այն միջոցները, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել՝ որպես համերաշխություն Կիպրոսի Հանրապետության հետ։
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ավելի վաղ դիմել էին Բրյուսել` պահանջելով միանշանակ դատապարտել Թուրքիայի գործողությունները:
Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները որոշում էին կայացրել ձերբակալել թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմին ու նավի վրա գտնվող TPAO թուրքական նավթային ընկերության աշխատակիցներին։