3 ռուս և 1 ուկրաինացի կասկածվում են MH17 ինքնաթիռի կործանման ներգրավվածության մեջ
MH17 ինքնաթիռի թռիչքի վթարի պատճառները հետաքննող համատեղ հետազոտական խումբը (JIT) բացահայտել է ողբերգության հնարավոր մեղավորների անունները՝ տարիներ տևած հետաքննությունից հետո։ Այս մասին գրում է euronews-ը։
Մեղավորների որոնումները կատարվում էին վթարի հետաքննության և վերլուծության նախնական բացահայտումների հիմքով:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով համատեղ քննչական խմբի եզրակացությունները, ասել է, որ հետաքննության այս տարբերակը ապացույցներ չունի: Բացի այդ, քննիչներն անտեսել են Ռուսաստանի կողմից տրամադրված տվյալները։
Այսօր ողբերգության քննչական խումբը 4 անուն է հրապարակել, որոնցից 3-ը ռուսներ են, մեկը՝ ուկրաինացի․
Սերգեյ Մուչկաևը - 53-րդ զենիթահրթիռային բրիգադի հրամանատար՝ տեղակայված Կուրսկում: Հոլանդացիների համաձայն, 53-րդ բրիգադին կարող է վերագրվել «Բուկ» հրթիռը, որից, ենթադրաբար հարվածել են Boeing-ին:
Իվան Բեզյազիկով - Ուկրաինայի քաղաքացի, ով կասկածվում է դավաճանության մեջ:
Սերգեյ Դուբինսկի - «Բուկ» համակարգի տեղափոխման գլխավոր կազմակերպիչ:
Օլեգ Պուլատով - Ըստ «Նովայա գազետայի» հետաքննության, եղել է «Բուկ»-ի: «անմիջական ուղեկցող»։
Նշվում է, որ ողբերգության պատճառների մեջ ներգրավված անունների ցանկը ժամանակի ընթացքում կաճի: Մեղադրանքից հետո, կասկածյալների մեղքը պետք է ապացուցվի դատարանում:
Հիշեցնենք, որ 2014թ․-ին Դոնբասի տարածում Մալազիական ավիաուղիների MH17 բոինգ ինքնաթիռի խոցման արդյունքում զոհվեց 298 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա