Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Ջոն Բոլթոնին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին։
Ջոն Բոլթոնը թվիթերում գրառում է կատարել այս մասին։
«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը` խրախուսելու նրանց միջև շարունակվող երկխոսությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը»,-թվիթերում գրել է Բոլթոնը։
Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Looking forward to meetings later this week with the Foreign Minister of Armenia and the Foreign Minister of Azerbaijan, to encourage continued dialogue between them. The United States stands ready to assist in advancing the cause of peace in the region.
— John Bolton (@AmbJohnBolton) June 18, 2019
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ