Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ պարոն Քոչարյանը նպատակահարամար չի համարում մասնակցել դատական նսիտերին։ Նիստի ներկա են տուժողների իրավահաջորդները։
Դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ այն կապված է երեկվա դատական նսիտում նախագահողի գործողությունների հետ։
«Դատավոր Դանիլյանը պարբերաբար և անհարկի ընդահատել է մեղադրյալների պաշտպաններին, դատարանն ուղղակի արգելել է պաշտապաններին իր գործողությունների դեմ ներկայացնել առարկությամբ և հանդես գալ հայտարարություններով, դրսևորվել է կամայական մոտեցում դատավարության կանոնների նկատմամբ։ Այդ գործողությունների հետևանքով առաջացած լարված իրադրության պայմաններում հայտարաված ընդմիջումից հետո դատարանը թույլատրել է պաշտպաններին ներկայացել առարկություններ ինչով փաստել է իր նախորդող գործողությունների անհիմն լինելը։ Դատավարության որևէ փոլում նման կամայական մոտեցման ցուցաբերումը վկայում է դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին դատավարության այս մասնակցի դեմ, որի իրավունքները սահմանափակվում են։
Ինքնաբացարկի երկրորդ հիմքն այն է, որ դատարանը փաստացի հրաժարվել է դատավարության մասնակիցներին պարզաբանել վերջիններիս իրավունքները և պարտականություններն այն դեպքում, երբ վերջիններս այդպիսի պարզաբանում են խնդրել նախագահող դատավորից»,- հայտարարեց փաստաբանը։
Նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ ներկայացված հիմնավորումը նախորդ երկուժամյա դատական նիստի կարճ սղագրություն էր ամենակարևոր հատվածները բաց թողնված։ Նա նշեց, որ ներկայացված միջնորդությունն իրենք գնահատում են որպես արհեստականորեն սույն գործի քննությունը ձգձգելու միտում։
«Ակնհայտ անհիմն նեկայացված միջնորդություն է, իր փաստարկներով նույնիսկ չի համապատասխանում տվյալներին»,- ասաց գլխավոր դատախազը։
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ ներկայացված հիմքով իր համար անընդունելի է այդ միջնորդությունը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 12։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Դատավոր Դանիելյանն ընդմիջում հայտարարեց՝ իրեն խանգարելու պատճառով
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
- Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Լևոն Քոչարյան. Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան