Արթուր Դավթյան. Մենք հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ ճնշումներին չի ենթարկվի
«Կարծում եմ բոլորի համար է ակնհայտ՝ ի՞նչ «կարվածի» մասին է խոսքը»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե նիստերից մեկի ժամանակ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ՝ «այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ, իհարկե, օրենքով»։
Նա նշեց, որ խորհրդանշական է համարում նախորդ նիստի ընթացքում պաշտպանության կողմի և հատկապես մեղադրյալի հայտարարությունները, հորդորները դատավորին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու։
«Խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին Հայաստանի նախագահ հանդիսացած անձը»,- ասաց գլխավոր դատախազը։
Հարցին, արդյո՞ք դուք դա ճնշում դիտարկում եք, Ա. Դավթյանը պատասխանեց. «Իրենք դա ակնհայտորեն անում են այդ նպատակով։ Ոչ միայն դատական նիստի ընթացքում, նկատում եք նաև պաշտպանական տակտիկայի այդ կազմակերպվածությունը՝ նիստերի ընթացքում ասուլիսներ հրավիրելու, ամենատարբեր տեղեկատվական հոսքերով բարոյական և հոգեբանական ճնշումներ ներկայացնելու։ Մենք հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ Հայաստանում դատավորը պաշտպանված է»։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դատավորը բարեխղճորեն է կատարում իր պարտականությունը, գլխավոր դատախազն ասաց, որ այս պահի դրությամբ, եթե դատարանն ընթացակարգային որևէ իրավախախատում թույլ տված լիներ, իրենք դիրքորոշում արտահայտած կլինեին։
«Ակնհայտ է, որ բարդ է։ Մենք արդեն տեսնում ենք պաշտանության կողմից գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում, եթե այդ միտումն ունենա օրենքով ընձեռված հնարավորությունների պարբերական գործադրումներ, ես խնդրեցի, որ դատարանն արձանագրի անհրաժեշտ պահի՝ դիտարկելով դա որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ կամ չարաշահման դրսևորում»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի նիստերի ձգձգումը, Ա. Դավթյանը նշեց, որ կարող է միայն ենթադրություններ անել, բայց միտումն ակնհայտ է։
Հարակից հրապարակումներ`
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան