«Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Դանիելյանին
Փաստաբան Զորայր Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նամակը փաստաբանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի պ-ն Դանիելյան,
Դեռևս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորև) Բ. Մկրտչյանին Ձեր վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի նյութերը տրամադրելու և վերջինիս կողմից վիճարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեմ ստացել:
Հարկ եմ համարում նշել, որ կապ եմ հաստատել Ձեր աշխատակազմի հետ և տեղեկացվել, որ դիմումը այն մուտքագրվելուց երկու ժամ անց արդեն Ձեր աշխատակազմում է եղել և այն ուսումնասիրելուց հետո ինձ պետք է պատասխան ներկայացվեր դրա վերաբերյալ: Հետագա բոլոր կատարածս զանգերը մնացել են անպատասխան:
Նկատի ունենալով, որ Ձեր նախագահությամբ վերաքննիչ վարույթը հասել է վերաքննիչ բողոքների հիմքերի ու հիմնավորումների ներկայացման փուլ, անհրաժեշտ եմ համարում նույն դիմումը ներկայացնել հրապարակայնորեն:
Նկատի ունենալով վստահորդիս դատավարական իրավունքների իրացվելիության վերաբերյալ առկա վտանգը, Ձեր դիրքորոշումը ակնկալում եմ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում:
«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, Փաստաբան Զորայր Հարությունյան»։
Հարակից հրապարակումներ`
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Դատավոր Դանիելյանն ընդմիջում հայտարարեց՝ իրեն խանգարելու պատճառով
- Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան