Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտեի նախագահին կապված վերջնական մեղադրական եզարակացության հետ։ Աղջիկները մեղադրվել են իրենց հորը սպանության մեջ։
Նրանց մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանություն հոդվածով։ news.ru-ի հաղորդմամբ, փաստաբաններն իրենց հայտարարությունում այդ որակավորումը գնահատել են «բոլոր հնարավորներից ամենածանրը»։
«Այդպիսով, քննությունն անփոփոխ է թողել աղջիկների գործողությունների որակավորումը, չնայած նրան, որ հետաքննության ընթացքում հաստատվել է, որ նրանք ապրել են բազմամյա հոգեբանական տրավմայի իրավիճակում։ Մի քանի տարի շարունակ Խաչատուրյանն աղջիկների նկատմամբ պարբերաբար ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել՝ օգտվելով իրենից կախված լինելուց։ Հոր գործողությունները լուրջ վնաս են հասցրել աղջիկների հոգեբանությանը, ինչը հաստատվում է փորձագետների եզրակացություններով»,- նշված է հայտարարության մեջ։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց