ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, որը նախօրեինՖրանսիայի Նանտերե քաղաքում ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Այս մասին գրում է Tass-ը։
Հունիսի 18-ին Պլատինին կալանքի տակ էր վերցվել՝ 2022 թ. Աշխարհի գավաթի խաղարկության երկրի ընտրության ժամանակ կոռուպցիայի կասկածով, որն անցկացնելու իրավունքը տրվեց Կատարին։
Փաստաբան Ուիլյամ Բուրդոնը Պլատինիին հրավիրել էր որպես վկա, սակայն Կենտրոնական հակակոռուպցիոն, ֆինանսական և հարկային հանցագործությունների բաժնի աշխատակիցները ձերբակալել էին ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին:
Նշվում է, որ սա արվել էր այն պատճառով, որպեսզի գործընթացում ներգրավված այլ անձինք չկարողանային համաձայնություններ ձեռք բերել վարույթի շրջանակից դուրս: Այս մասին ասել է Պլատինիի պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Ալքյեն:
Ժամը 03․00-ին Երևանի ժամանակով Բուրդոնը լրագրողներին ասել էր ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստի ազատ արձակման մասին: Հարցաքննությունը տևել էր մի քանի ժամ: Պլատինիի հետ միասին ձերբակալվել էին Սոֆի Դիոնը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մարզական խորհրդականը, և Ելիսեյան պալատի նախկին գլխավոր քարտուղար Կլոդ Գեյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան