Պեսկովը՝ Թրամփ-Պուտին հանդիպման մասին
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նրա խոսքերով, Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում օրակարգը կազմման փուլում է։
«Այս թեմայով մենք դեռ նորություն չունենք», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Օսակաում G-20 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ին:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը հենց վաղը, եթե ամերիկյան կողմից ազդանշաններ լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա