Ինչո՞ւ ենք տեխնիկական փորձարկումներով աչքի տեղը ունքը հանել. Անի Սամսոնյան
Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարց հնչեցրեց միասնական քննությունների արդյունքների հետ կապված, որոնք, նրա խոսքով, հուսադրող չեն։
«Մաթեմատիկայից անբավարար է ստացել դիմորդների 11,8 տոկոսը, Հայոց պատմությունից 18, 25 տոկոսը, բայց ամենամտահոգիչն այն է, որ անբավարարության բարձր ցուցանիշ է գրանցվել Հայոց լեզվի դեպքում, որը 20 տոկոս է։ Պատճառն այն է, որ շտեմարաններում ԿԳՆ-ն որոշակի տեխնիկական փոփոխություններ է կատարել և հարցերի տեղերը փոխել է, որպեսզի դիմորդները անգիր չանեն, բայց դա դիմորդների համար խնդիրներ է առաջացրել։
«Ինչո՞ւ ենք տեխնիկական փորձարկումներով աչքի տեղը ունքը հանել, և ի՞նչ քայլեր են արվում շտեմարանները փոխելու և անգիր անելու ցանկությունը վերացնելու համար»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ոչ ճշգրիտ տեղեկություն են փորձում տարածել։
«Այո, թեստերի փոփոխություններ եղել են քննությունների ժամանակ, և հետզհետե ստանձնել ենք այդ ձևով թեստերը ոչ շտեմարանի հենքով ձևավորելու քաղաքականությունը փոխել։ Այս տարի առաջադրանքները մոտ 30 տոկոսով հայերենի դեպքում փոփոխվել են, այսինքն՝ մենք քայլ ենք արել, որ երկար տարիներ շտեմարաններ անգիր արած աշակերտները այդուամենայնիվ հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, բայց բուհեր գնան մարդիկ, ովքեր ունեն իրական մնացորդային գիտելիք, որը փոփոխության արդյունքում ցույց տան, ու լավագույնները գնան բուհեր»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է անբավարար ստացածներին, Հարությունյանն ասաց, որ այո, հայերենից բարձր են, անցած տարի ունեցել են հայերենից կտրվողների 16,6 տոկոս, այս տարի՝ 19,5 տոկոս։ Սա արդյունք է, որ աշակերտին իրենց դպրոցական ծրագրից 30 տոկոս նյութ ենք դրել, խրթին բան չենք դրել, որ տուրք չտան շտեմարանն անգիր անելուն, այլ իրենց դպրոցական նյութով գան քննության»։
Անդրադառնալով կենտրոնացված քննություններին՝ նշեց, որ դրանից հետո էլ պարզվեց, որ 9-րդ դասարանում 10 անգամ պակասել են 18-20 ստացողները, 5 անգամ էլ ավելացել են կտրվողները․ «Որովհետև դպրոցներում տնայնավարական մթնոլորտում էին քննություններն անցնում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայոց լեզվի և հայ գրականության» միասնականից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 մասնակից
- Միասնական քննությունները մեկնարկում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին