Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված չէ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ ս․թ․ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Աշոտ Մելքոնյանն ասել էր, որ ցանկացել է Թուրքիայից «Կարծախի» անցակետով անցնել Վրաստան, սակայն վրացի սահմանապահները թույլ չեն տվել, որևէ պատճառաբանություն չի բերվել, միայն ցույց է տրվել մի թուղթ, ըստ որի իր մուտքը Վրաստան «նպատակահարմար չեն գտնում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները