Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը կշարունակի դատավոր Դանիելյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի՝ իրեն ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին հայտարարեց դատավորը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։
Հ. Խուդոյանը հայտարարել էր, որ միջնորդությունը կապված է երեկվա դատական նիստում նախագահողի գործողությունների հետ։ Մեղադրող կողմն ու տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն էին համարել։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։
Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին ազատել կալանքից՝ ԼՂՀ ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան. Միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը
- «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Դանիելյանին
- Արթուր Դավթյան. Մենք հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ ճնշումներին չի ենթարկվի
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Դատավոր Դանիելյանն ընդմիջում հայտարարեց՝ իրեն խանգարելու պատճառով
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
- Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան