Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ
Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես են գալիս նոր առաջարկով։ Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը ներկայացրեց, թե ինչպես սկիզբ դրվեց իրենց համագործակցությանը։
«Մենք պարբերաբար բարելավում և հաճախորդամետ ենք դարձնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունները և կարծում ենք, մանավանդ արձակուրդային շրջանում, Զանգիով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»,- ասաց Ոսկանյանը։
Նա տեղեկացրեց, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Zangi մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը՝ դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով՝ զանգահարելով Բանկի կոնտակտային կենտրոն կամ www.ameriabank.am կայքի Live Chat-ին։ Ակտիվացնելով ծառայությունը՝ հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին։
Շավարշ Ոսկանյանը հայտնեց, որ ծառայությունը հասանելի է հենց այսօրվանից։
Նշենք, որ Բանկի կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով։
Հանդիպմանը ներկա Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունն ունի մրցակցային առավելություններ։
«Zangi-ում աշխարհի լավագույն անվտանգության համակարգերն են ներդրված, որոնք բացառում են ցանկացած միջամտություն կամ վերծանում։ Zangi մեսենջերն անվտանգ է, քանի որ օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։ Վերացնում ենք յուրաքանչյուր պոտենցիալ վտանգ, որը կարող է լինել հաճախորդի համար»,-ասաց Zangi ընկերության տնօրենը։
Ընկերության տնօրենը հավելեց, որ սա սկիզբն է համագործակցության և ունեն ճանապարհային քարտեզ՝ հաճախորդների համար բանկային համակարգի ավելի հարմարավետ լուծումներ տալու։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է
- Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար
- Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
- Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
- Ամերիաբանկը բիզնեսի ներկայացուցիչներին ու անհատներին հնարավորություն տվեց ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին
- Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
- Ամերիաբանկը, Սիթիբանկն ու Ասիական զարգացման բանկն ընդլայնում են համագործակցությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 4
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին