Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների թիվը կրճատվեց 3-ի
Մեծ Բրիտանիայի ներքին հարցերով քարտուղար Սաջիդ Ջավիդն այսօր դուրս եկավ Պահպանողական կուսակցության ղեկավարի ու Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարից։ Այս մասին գրում է euobserver-ը։
Այժմ արդեն վարչապետ Թերեզա Մեյին փոխարինելու թեկնածուները 3-ն են։
Պահպանողականների կողմից քվեարկության արդյունքում այդ երեք ներկայացուցիչներն են արտաքին գործերի նախկին քարտուղար Բորիս Ջոնսոնը, շրջակա միջավայրի հարցերով քարտուղար Մայքլ Գոուվը և արտաքին գործերի քարտուղար Ջերեմի Հանթը:
Քվեարկության հաջորդ փուլում կմնան 2-ը, որոնցից էլ կընտրվի երկրի վարչապետը։