Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստան մեկնած հայ պատգամավորներն արդեն վերադառնում են Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր: Հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, լքեցինք դահլիճը, իսկ միջոցառումը հետաձգվեց: Ցավալի է, որ նման բաներ են լինում: Շուտով կվերադառնանք Հայաստան, միանշանակ տնից լավ տեղ չկա»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքը հետաձգվել է՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։
Այդ իսկ պատճառով Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին