Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
Երեկ երեկոյան Մոսկվայում անցկացվել է բողոքի ակցիա՝ ի աջակցություն իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի։ mk.ru-ի հաղորդմամբ, մարդիկ հավաքվել էին ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր վարչության մոտ՝ «Մենք Խաչատուրյան քույրերն ենք» գրությամբ պաստառով։ Պիկետի մասնակիցներից յուրաքանչյուրը նման գրությամբ պաստառը ձեռքին կանգնել է հինգ րոպե։
Երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել հորը սպանության համար։ Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածը նախատեսում է ցմահ ազատազրկում։ svoboda.org-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները դեմ են նման մեղադրանքին։ Նրանք պահանջել են արդարություն և տնային բռնության զոհերին ինքնապաշտպանվելու իրավունք։
Պիկետը ՔԿ դիմաց շարունակվել է չորս ժամ։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է