Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի գործով բացահայտում է «հայկական արդարադատությունը». . news.am
Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր հայտնաբերում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային ֆինանսաքաղաքական քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։
«Նորմալ ժողովրդավարական պետություններում երբ դատավորին ասվում է՝ սխալներ մի կատարիր, դա առաջին հերթին նշանակում է ազատություն։ Հայաստանում դա նշանակում է բանտ նստեցնել: Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր բացահայտում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Դատավորը, որը կիրականացնի այդ սկզբունքները Հայաստանում, կմտնի պատմության մեջ»,- ասել է փաստաբանը։
Կայքը հիշեցնում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դիտարկելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, մայիսի 18-ին որոշել էր ազատ արձակել Հայաստանի նախկին նախագահին Արցախի գործող եւ երկրորդ նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։
Արդեն մայիսի 20-ին դատարանը որոշում կայացրեց կասեցնել գործի քննությունը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ ճշտելու Քրեական օրենսգրքի հոդված 300.1-ի 1-ին մասի եւ դրա հետ կապված՝ հոդված 300-ի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին։ Օրերս ՍԴ-ն որոշում է կայացրել երկարացնել Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը Հայաստանի երկրորդ նախագահի եւ մյուսների դատավարության դադարեցման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան