Զբոսաշրջիկներն են մաքրել Գառնու տաճարին հարակից տարածքի աղբը
Մոտ մեկ շաբաթ առաջ մի խումբ օտարերկրացիներ սեփական նախաձեռնությամբ մաքրել են Գառնու տաճարին հարակից տարածքի աղբը։ Շվեցարացի, շվեդ, հնդիկ երիտասարդները նաև տաճարի շուրջ տարածվող Ազատ գետն են ազատել թափոններից։ Այս մասին տեղեկանում ենք «Apaga» ֆեյսբուքյան էջից։
«Սա հիանալի ապացույց է այն բանի, որ բնությունը բոլորիս տունն է անկախ ազգությունից ու բնակության վայրից։
Իսկ դուք՝ որպես տեղաբնակ, ինչպե՞ս ենք ձեզ զգում, երբ այլ երկրներից ժամանածները հաճախ ավելի շատ են հոգ տանում մեր տեղի բնության մասին»- նշված է «Apaga»-ի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ աղբակույտեր, փոքր քաղաքում
- Նախատեսվում է գնել 34 աղբատար մեքենա. Մարության
- Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը
- Չենք սպասելու «Սանիթեքին», մենք ևս բերելու ենք աղբամաններ. Մարության
- Մինչ պատկան մարմինները փորձում են որոշել մեկ մյուսի մեղքի բաժինը, Երևանը շարունակում է մնալ աղբի մեջ
- Այնպիսի տպավորություն է՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. Փաշինյանը՝ ճանապարհների աղբի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան