Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հայտարարեց դատական ստուգման ավարտի մասին
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի քննությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն խնդրեց դատարանից, որպեսզի թույլ տան հրապարակել իր միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Նա գրավոր այն ներկայացրել էր դատարան։
Մեղադրող կողմն առարկեց ներկայացված ձևաչափին, խնդրեց դատարանին նիստը շարունակել սահմանված կարգով, այսինքն՝ շարունակել բողոքների քննությունը։ Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նույնպես առարկեց՝ նշելով, որ պաշտպանական կողմը պետք է արտահայտի իր կարծիքը մեղադրող և տուժող կողմերից ներկայացված բողոքներ առնչությամբ։
Հիշեցնենք, որ երեկ կայացած դատական նիստի ընթացքում վերաքննիչ բողոքների հիմքերը ներկայացրեցին մեղադրանքի կողմը, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, դիրքորոշումներ հայտնեցին նաև տուժողների իրավահաջորդները։ Այսօրվա նիստում բողոքների վերաբերյալ ելույթներով հանդես պետք է գար պաշտպանական կողմը։
Դատավոր Արմեն Դանիելյանը հիշեցրեց, որ Հ. Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին, որի վերաբերյալ հայտարարել էր այսօր՝ նիստի մեկնարկին։ Այն մոտքագրվել էր դատարան՝ նախօրեին։
«Պաշտպաններն այս փուլում պետք է հանդես գային պատասխան ելույթներով, սակայն ցանկություն հայտնեցին հանդես չգալ ելույթով, այլ պահանջ ներկայացվեց, որպեսզի առաջանհերթության կարգով քննարկման ենթարկվի միջնորդությունը։
Նկատի ունենալով, որ պաշտպանության կողմի դրսևորած վարքագիծն ուղղված էր, իմ դիտարկմամբ, դատական նիստի բնականոն ընթացքը խաթարելուն, անհարգի ձգձգելուն, ըստ էության, իրենց վերապահված իրավունքների իրացումից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումը հայտարարում եմ ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցության դատական ակտեր կայացնելու։ Այն կհարապարկվի հունիս 25-ին ժամը 16։00-ին»,- հայտարարեց դատավորը։
Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ ելույթ են ուզում ունենալ, սակայն դատավորը հայտարարեց. «Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ»։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում
- Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի գործով բացահայտում է «հայկական արդարադատությունը». . news.am
- Լևոն Քոչարյան՝ հասկանում եմ մարդկանց վիշտը
- Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի վաղը
- Գլխավոր դատախազ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է
- Առկա է դատական սխալ. Դատախազը` Քոչարյանի գործով կայացված որոշման մասին
- Դատավոր Դանիելյանը դիմում է ստացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը կշարունակի դատավոր Դանիելյանը
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո