ԱԺ-ն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը
ՀՀ ազգային ժողովը 94 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը։
Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգով ասաց, որ կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները շարունակում են մնալ անհանգստացնող, սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն. «Այս վիճակով ոչ մի հիմք չկա կողմ քվեարկելու բյուջեի կատարմանը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ասաց, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մաս են կազմել այս բյուջեի կատարմանը, և եթե դեմ են քվեարկում, պետք է հիշեն, որ դրանով նաև իրենց աշխատանքն են գնահատում։
Հարակից հրապարակումներ`
- Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Փաշինյան (լրացած)
- Պետք է փորձել վեր կանգնել ամեն ինչից և լինել բոլորի վարչապետը. Մարուքյան
- Շատ շուտով ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան. ԿԲ նախագահ
- Արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է. Ջանջուղազյան
- ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
- Ուզում ենք` լավ լինի, բայց ստացվում է ինչպես միշտ. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում