Թևանյան. Իշխանությունը փորձելու է հասարակության մեջ թշնամիներ գտնելու ճանապարհով պահել իր տեղը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի կարծիքով, անսպասելի չէր այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին։
«Անսպասելի էր ձևը, պահը, ֆիգուրանտների դիմագիծը։ Բայց դա սպասված էր այն առումով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կար»,- «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց նա։
Ա. Թևանյանի խոսքով, փոփոխությունների անհրաժեշտությունը նոր չէր, երևի 1992 թվականից սկսած Հայաստանում միջավայրը ցնցումային է դարձել, ինչը վերաբերում է հետսովետական տարածքին, բացառությամբ Մերձբալթյան երկրները։
«Այդ ցնցումները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ձևով են դրսևորվել։ Կարող ենք ասել, որ սահմանադրական կարգն առաջին անգամ տապալվել է 1996 թվականին, որին նախորդել էր 1995 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Ոմանք կարծում են, որ 1998 թվականին եղավ սահմանադրական կարգի տապալում, ոմանք կարծում են, որ վերականգնվեց սահմանադրական կարգը 1998 թվականի իշխանափոխությամբ»,- ասաց նա։
Ա. Թևանյանի կարծիքով, 2018 թվականին տեղի է ունեցել պոստմոդեռնիստական ոճի հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն, որը հնարավորություն էր տալու գնալ կամ առաջ կամ հասարակությանը մտցնել ցնցումների մեջ։
«Այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ամբողջությամբ տեղավորվում է գիտական այն մոդելի մեջ, որը կոչվում է հետհեղափոխական եռաստիճան ցիկլ։ Հեղափոխության երրորդ ցիկլի ժամանակ, կարծում եմ՝ բոլորս ուզում ենք այդ երրորդ ցիկլը լինի, որովհետև դա օբյեկտիվ իրականությունն է, հասարակությունը տեսնելով, որ պատժիչ կարգախոսի ներքո իր վիճակն ավելի է վատանում, սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխումը և այսպես կոչված կուլակաթափությունը չի լավացնում իր կյանքը, շատ արագ հիասթափվում է պատժիչ գործողություններից, շատ արագ հասկանում է առաջին ու երկրորդ ցիկլի հեղափոխականները պետությունը կառավարել և երկիրը զարգացնել չեն կարող, առաջ է գալիս նոր շրջան, որը հնի ու նորի այն սերուցքի միքսված տարբերակն է լինում, որը կարողանում է պետությունը տանել առաջ։ Այդ ժամանակ հասարակության հին և նոր շերտերի, հնի և նորի կամրջման միջոցով արժանավորների կառավարման հնարավարություն է ստեղծվում, որոնք առաջ են տանում պետությունը և նրանց հիմնական կարգախոսը լինում է փրկենք հեղափոխությունը հեղափոխականներից։ Այդ դեպքում արդեն մենք ունենում ենք նոր հերթական ցիկլը»,- ասաց նա։
Ա. Թևանյանը նշեց, որ հիմա իշխանությունն արդեն փորձելու է հասարակության մեջ թշնամիներ գտնելու ճանապարհով իր իշխանությունը պահել. «Բնականաբար, այդ թշնամիները գտնելու է ի դեմս սևերի, նախկին իշխանությունների, ղարաբաղցիները, ի դեմս ՌԴ-ի։ Մեր իշխանությունը գնում է այն ստանդարտ ճանապարհով, որով գնում են բոլոր ձախողված իշխանությունները։
Իմ տպավորությամբ, այս իշխանությունը հասկանալով, որ ձախողվել է ինչպես ներքին այնպես էլ արտաքին քաղաքական դաշտում, տիրապետելով տեղեկատվության, որ բալանսը կտրուկ ձևով խախտվում է արտաքին ռազմաքաղաքական միջավայրում, ուզում է նախապես մեղավորներ նշանակել հնարավոր պատերազմի հնարավոր կորուստների պարգայում»։
Նա լուծումը տեսնում է այլընտրանքային տարբերակ գտնելու մեջ՝ լայն համախմբման միջոցով և քաղաքական ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Շղթայական տապալման պրոցեսով ենք գնում
- Ռուբեն Հակոբյան. Նիկոլ Փաշինյան վարչապետը դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան