Գոգենի ամենավաղ հայտնի գծանկարը վաճառվել է 80 հազար եվրոյով
Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ Պոլ Գոգենի (1848-1903 թթ.) ամենավաղ հայտնի նկարը Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով։ ՏԱՍՍ-ը-ն, հղում անելով Agence France-Presse -ին, գրում է, որ նկարում պատկերված է շվեյցարական տեսարան։ Նկարը գնել է ֆրանսիացի ձեռնարկատերը, որը բնակվում է Շվեյցարիայում։ Նրա անունը չի հաղորդվում։ Նա աճուրդին մասնակցել է հեռախոսով։ Լոտի նախանական գինը եղել է 50 հազար եվրո։
Փորձագետների արծիքով, նկարում Գոգենն իրեն է պատկերել՝ նավաստիի զգեստով տղամարդը, որը տան մոտ կանգնած կանանց հետո նայում է լողացող մեծ նավակին։
Այդ գծանկարը Գոգենն արել է 17 տարեկանում 1865 թվականին։