Կարևորն այն է, թե պետությունն ինչ կդնի վեթթինգի հիմքում. ԲԴԽ անդամի թեկնածու
«Վեթթինգի հետ կապված անհանգստություններ ունեմ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ անցնելու է հարթ»,-Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով վեթթինգի հետ կապված հարցերին։
Նրա խոսքով՝ կարևորն այն է, թե պետությունն ինչ կդնի վեթթինգի հիմքում։
«Այսինքն դա կախված է մեզնից։ Պետք չէ կառչենք տերմինից, ես օրինակ, դա կկոչեմ դատական համակարգի առողջացում, թե ինչպես կանենք այդ առողջացումը, ինքներս պետք է որոշենք։ Միջազգային փորձը, այո, մեզ հուշում է, բայց մեզ ուղղություն չի տալիս։ Ինքներս պետք է որոշենք և ընտրենք այն լավագույն տարբերակը, որը հնարավորություն կտա անցավ, բայց հնարավորինս արդյունավետ հասնել մեր ուզածին»,- ասաց թեկնածուն։
Նրա կարծիքով՝ վեթթինգը չպետք է նպատակ ունենա միայն մաքրել դատական համակարգը դատավորներից, այսինքն ստիպել, որ դատավորները հրաժարական տան, այլ առաջնային նպատակը պետք է լինի, որ դատավորնեը թոթափվեն այն կոմպրոմատներից, որոնք կան իրենց վրա և սկսեն նորմալ աշխատել։
«Վեթթինգ ասելով չպետք է միայն հասկանանք մորթել, կտրել, ջարդել, փշրել»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ վեթթինգ, գնդակահարեք այդ մարդուն»
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին
- Մեր «վեթինգված» կյանքը
- Կարևոր հարցերի ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու
- «Մեկ Հայաստան». Վեթթինգը պետք է կիրառվի պետական կառավարման ամբողջ համակարգի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին