Էլինար Վարդանյան. Շղթայական տապալման պրոցեսով ենք գնում
«Այն, որ փոփոխությունները սպասված էին Հայաստանում, որևէ մեկը չի հերքի, պատճառները բազմաթիվ էին, փոփոխությունների կարիքը կար, բայց հեղափոխությունն ինքնին դա փոփոխությունը չէր»,- «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, հեղափոխությունը կամ իշխանափոխությունը դա հնարավորություն էր կատարելու փոփոխություններ։ Է. Վարդանյանն ասաց, որ հիմնական երեք ուղղությամբ պետք է փոփոխություն արվեր՝ հասարակության մեջ ստեղծել համերաշխանության մթնոլորոտ, գնալ հստակ ռեֆորմների ծրագրով և ունենալ թիմ, որը կաներ այդ ռեֆորմները։
«Մենք ունենք այս երեք կարևոր բաղադրիչների տապալում։ Ընդ որում, յուրաքանչյուր բաղադրիչի տապալումը բերում է մյուս բաղադրիչի ավելի ուժեղ տապալմանը, շղթայական տապալման պրոցեսով գնում ենք»,- ընգծեց նա։
Է. Վարդանյանն ասաց, որ հեղափոխությունից հետո փոխվեցին սիրո, համերաշխության կարգախոսները, փոխվեց քաղաքական բանավեճի կուլտուրան, ներմուծվեց գավառամտությունը, տգետ հայհոյանքները, հասարակությունը երկու մասի բաժանելու կուլտուրա ձևավորվեց, սրան զուգահեռ չարվեցին կարևոր քայլեր, որոնք պետք է արվեին, որովհետև ՀՀ գրեթե բոլոր ոլորտներն իրապես ռեֆորմների կարիք ուներ։
«Բայց չմշակվեցին նույնիսկ ռեֆորմների տեսլականեր, ռեֆորմներին վերաբերող փաստաթղթեր չկան, որի շրջանակում հնարավոր կլիներ կատարել փոփոխություններ։ Իսկ եթե չկա ծրագիր, տեսլական, ի՞նչ է մնում անել։ Մնում է մարդ դնել, մյուսին հանել, սկսել դատավարության, հետապնդումների երկարատև փուլեր, այսինքն՝ հասարայությանն անընդհատ զբաղեցնել այդ խնդիրներով։ Երբ չկան ռեֆորսմներ, եթե նույնիսկ լինեին, ովքե՞ր էին այդ ռեֆորմներն իրականացնողները, ո՞րն էր այդ թիմը, ո՞վ էր լինելու այդ ռեֆորմի գաղափարը»,- ընդգծեց նա։
Է. Վարդանյանն ասաց, որ Հայաստանում այսօրվա ներքաղաքական վիճակում շատ մեծ ազդեցություն ունեն ինչ-որ արտաքին շահ, արտաքին ուժեր, ինչը հասկանալի է։
«Երբ իշխանությունը չունի իր ծրագրած մոդելը, ուղղությունը, որով պետք է շարժվել, ապա այս պահին հայտնվում են ուժեր, որոնք փորձում են իշխանություններին հրամցնել իրենց ծրագրերը։ Երբեմն դա չեն նկատում իշխանությունները, նաև հասարակությունը, բայց անուղղակիորեն այդպիսի հրամացնելու պրոցեսը գնում է, արդյունքում ունենում ենք և արդեն ունենք բավականին վտանգավոր գաղափարների ներմուծում՝ անցումային արդարադություն, վեթթինգ, կուլակաթափություն, որոնց փորձում են այլ իրավական ձևակերպումներ տալ, այսինքն առանց դատարանի վճռի գույքի բռնագանձում և այլն։ Այսինքն գաղափարներ են, որոնք ներմուծվել են, որոնք ամենևին հայկական մոդելի ռեֆորմների հետ կապ չունեն»,- նշեց նա։
Է. Վարդանյանի խոսքով, սա նշանակում է, որ իրական ռեֆորմները թողնելով մի կողմ, գնում են բավականաին վտանգավոր երևութների հետևից, ընդ որում՝ առանց հաշվարակելու, թե ինչպիսի հետևանքներ կունենա, եթե ունեցավ բացասական հետևանքներ, ինչպես են կարողանալու կանխել այդպիսի հետևանքները։
«Մյուս կարևոր խնդիրն այն է, որ իշխանությունները մեկուսացել են, փակվել են, ինչը կարծես բնորոշ է մեր Հանրապետությանը, ամեն նոր ուժ գալով իշխանության՝ մեկուսանում է, փակվում է իր սենյակում, ինչը բնականաբար բերում է բանավեճի և նոր ծրագրերի առաջադրման անհնարինության։ Այսօրվա իշխանությունները, գոնե վերջին համագումարն ապացուցեց, որ փակվել են սենյակներում, հանրահավաքներից, ելույթներից անցում կատարեցին կառավարական սենյակներ, դահլիճներ, մնացին իրենց միտինգային ելույթները, որովհետև դրանք ծրագրեր չեն, խնդիրների լուծումներ չեն»,- նշեց նա։
Նման պարագայում, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամի խոսքով, լուծման հիմնական միջոցը կարող է լինել նոր բևեռի ստեղծումը. «Խոսքն ամենևին հնի վերադարձի մասին չէ, խոսքը նորի, կամ նորից էլ նոր բևեռի մասին է, որոնք գոնե կառաջադրեն ծրագրեր այսօրվա ծրագրերի բացակայության պարագայում, կառաջադրեն այլընտրանք։ Այս բևեռը, բնականաբար, պետք է իրենից ներկայացնի գրագետ թիմ, գրագետ առաջարկներ, քաղաքական բանավեճ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան