ՖԻՖԱ-ն քննարկում է ԱԱ-2022-ն այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավարությունը քննարկում է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարից տեղափոխելու հնարավորությունը։ matchtv.ru-ի հաղորդմամբ, դա կապված է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի՝ կոռուպցիայի գործով ձերբակալության հետ։
Կազմակեպությունը հանդիպումներ է անցկացնում՝ քննարկելու Կատարը մեկ այլ երկրով հրատապ փոխարինելու հնարավարությունը։
2016 թվականին Ազգային ֆինանսական դատախազությունը կոռուպցիայի մասին քննություն էր սկսել կապված 2022 թ. աշխարհի առաջնության անցկացման պայքարում Կատարի հաղթանակի հետ։ Ավելի վաղ Պլատինին խոստովանել էր, որ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին քվեարկել էր Կատարի օգտին։
Հունիսի 18-ին Պլատինին ձերբակալվել էր, բայց հացաքննությունից հետո ազատ արձակվել։ Նա ՈՒԵՖԱ-ն ղեկավարել էր 2007-2015 թվականներին։
Կատարում աշխարհի առաջնությունը կայանալու է 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել
- ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա