Սահրատ Պետրոսյանը հաստատում է՝ Երևանում կան անշարժ գույքեր, որոնք գրանցված չեն
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստիեց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ մայրաքաղաքում կան առանձնատներ, որոնք գրանցված չեն և գույքահարկ չեն վճարում:
«Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն, ուստի կարելի է ենթադրել որ դրանք գույքահարկ չեն վճարում: Նրանց մեջ եղել են և կան նախկին պաշտոնյաներ»,- ասաց նա:
Սահրատ Պետրոսյանը միաժամանակ նշեց, որ հիմա բազմաթիվ են նման օրինակները, երբ հսկայական պալատները գրանցում են, այդ թվում՝ Մոնումենտից. «Եկեք ես անուններ չասեմ»:
Դիտարկմանը, թե ըստ լուրերի, Սյունիքի նախկին մարզպետ Սուիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, նույնպես գրանցված չէ, Կադաստրի ղեկավարը պատասխանեց. «Եկեք գայթակղությանը չդիմանամ ու ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը: Այդ գույքը դեռևս մեզ մոտ գրանցված չէ»: