ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը 18.06.2019 թ. իր մոբայլ և ինտերնետ բանկ համակարգերում մեկնարկել է Բանկի քարտերի միջև «Քարտից քարտ փոխանցում» ծառայություն և առաջարկում է իր բոլոր հաճախորդներին օգտվել ծառայության հարմարավետությունից:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ. այն օգտագործելու համար անհրաժեշտ է մուտքագրել միայն ստացողի քարտի 16-նիշանոց համարը: Քարտի համարը մուտքագրելուց հետո համակարգն ավտոմատ կերպով լրացնում է ստացողի անունը, ազգանունը և վճարման նպատակը և արդյունքում հաճախորդը փոխանցումը կատարում է ընդամենը 3 գործողության միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար փոխանցումներ և վճարումներ կատարող իր հաճախորդների առավել հարմարավետության համար առաջարկում է վերջիններիս ստեղծել փոխանցման/վճարման ձևանմուշներ՝ հետագայում գործարքն ընդամենը մեկ գործողությամբ իրականացնելու նպատակով` յուրաքանչյուր անգամ փոխանցում կատարելիս չկորցնելով ժամանակ տվյալները լրացնելու համար:
Մոբայլ և ինտերնետ բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը 24/7 ֆորմատի 23 ինքնասպասարկման գոտի է բացել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել էր միջոցառում իր աշխատակիցների երեխաների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հյուրընկալել է ուսանողներ Գյումրիից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մայիսյան տոներին ընդառաջ ըստ ավանդույթի մեկնարկում է «Հաղթանակ» ավանդային ակցիան
- Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները