Վահե Գրիգորյանը երդվեց խորհրդարանում
Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը այսօր երդվեց Ազգային ժողովում։ Ելույթում նա նշեց, որ իր համար բարձր պատիվ է այս պաշտոնը ստանձնելը։
«Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը տեղի է ունեցել բաց ու թափանցիկ, տևել է շուրջ մեկ տարի»,- ասաց նա։
Նա նշեց, որ ՍԴ-ն իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքն ամենայն մանրամասնություններով մտադիր է քննարկել իր գործընկերների, ՍԴ անդամների ու դատավորի հետ, այնուհետև նրանց հետ համատեղ։
«Սահմանադրական դատարանի դատավորի երդումը տալիս խստիվ պիտի պահանջեմ, որպեսզի իսպառ բացառվեն ՍԴ անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն օրենքի տառին համապատասխան»,- ասաց Վահե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանն այս պաշտոնում ընտրվեց հունիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան