Փարիզում վաճառում են Վան Գոգի ատրճանակը
Փարիզում, Drouot աճուրդի տանը վաճառքի է հանվել Լեֆոշե մակնիշի ատրճանակը, որով ինքնասպան է եղել գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, աճուրդը կկայանա հունիսի 19-ին: Վան Գոգն ինքնասպան էր եղել 1890 թվականի հուլիսի 27-ին՝ Օվեր-սյուր-Ուազ ամրոցի մոտ գտնվող դաշտում: Ատրճանակը հայտնաբերվել էր ոչ միանգամից: Այն հայտնաբերել էր ֆերմերը 1960 թվականին:
2012 թվականին մի պատմաբան գիրք է հրապարակել, որում վերլուծել է ատրճանակի ծագումը: Փորձաքննությունը հաստատել է, որ ատրճանակը հողի մեջ եղել է ավելի քան 50 տարի և ընկնելու պահին սարքին: 2016 թվականին ատրճանակը ներկայացվել է Վան Գոգի Ամստերդամի թանգարանում: Թանգարանի փորձագետները վստահ են, որ նկարիչը ինքնասպան է եղել հենց այդ ատրճանակից: Աճուրդի տանը այն 40-60 հազար եվրո են գնահատել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան