Արսեն Թորոսյանը չի ընդունել Հայաստանում անվճար վիրահատություններ արած ամերիկահայ վիրաբույժին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ում ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «ԱՐՄԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Սալիբյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է «ԱՐՄԻՆ» ՀԿ–ի նախագահ Լուսինե Ավագյանը։
«Նա նշեց, որ հունիսի 18–ին շուրջ 40 րոպե սպասել է նախարարի աշխատասենյակի ընդունարանում և այն բանից հետո, երբ նախարարն իր ենթակայի միջոցով ճշտել է, թե ո՞վ է ցանկանում իր հետ հանդիպել, հայտարարել է, որ նախարարը գերզբաղված է և ընդունելության համար ժամանակ չունի։
«Շուրջ քառասուն րոպե նախարարի աշխատասենյակի ընդունարանում սպասեցնելուց հետո հայտարարեց, որ գիտեք ինչ կա, մենք արարողակարգ ունենք, մեր գրաֆիկը գերզբաղ է, արարողակարգի համաձայն պետք է նախապես մեզանից խնդրեք ընդունելություն, մենք պետք է որոշենք ձեզ ընդունելու եւ լսելու կարիք ունենք, թե՝ ոչ եւ եթե ունենանք այդ ժամանակ երկու-երեք ամսվա ընթացքում կնշանակենք ընդունելության օր, մինչդեռ 40 րոպե ընդունարանում սպասեցնելու, նյութի էությունը ստուգելու փոխարեն կարող էր պարզապես 15-20 րոպեով ընդունել եւ լսել մարդուն, ում նպատակը բարեգործությունն է»»,-նշված է նյութում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա