Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 240 մարդ
Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 240 մարդ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Զազա Բոհուայի խոսքերով, 102 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում:
Նախօրեին Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդ կորցրել է աչքերը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 20-ին, Վրաստանի խորհրդարանում անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքները, որի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահությունում ու վարում էր նիստը, ինչը դժգոհություն էր առաջացրել երկրի արմատականների շրջանում և վեհաժողովի աշխատանքները դադարեցվել էին: Արմատականներններն ու ընդդիմությունը սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: