«Յուվենտուսի» նոր մարզիչը
Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է իր նոր մարզչին՝ իտալացի Մաուրիցիո Սարրի։ 60-ամյա մասնագետը գլխավորում է թուրինյան ակումբն անցած շաբաթվանից, որտեղ նրան ընդունել են շատ ջերմ։ Եվրանյուզի հաղորդմամբ, Սարրին ասուլիսում խոստովանել է, որ նախկինում նման ընդունելության երբեք չի արժանացել։
Թուրինյան ակումբից ստանալով այն գլխավորելու առաջարկություն՝ թույլ է տվել Սարրիին վերադառնալ հայրնեիք, իսկ նոր նշանակումը նա անվանել է իր կարիերայի գագաթնակետը։
Անցած մրցաշրջանում իտալացի մարզիչը գլխավորում է լոնդոնյան «Չելսին»։ Նրա գլխավորությամբ թիմն Անգլիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը, այնուհետև հաղթել Եվրոպա լիգայում՝ պարտության մատնելով լոնդոնյան «Արսենալին» 4։1 հաշվով։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ
- Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն
- «Յուվենտուսը» հայտարարել է Ալլեգրիի հեռանալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա