ԲԴԽ առաքելությունը՝ ըստ Վիգեն Քոչարյանի
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, նշեց այն երեք առաջնությունները, որոնք ընկնելու են իր գործունեության հիմքում։
«Դատական իշխանության անկախության, հաշվետվողականության և արդյունավետության ապահովում է լինելու հիմքում։ Սրան հասնելու համար պետք է հստակ լինենք և կարողանանք սահմանափակել ԲԴԽ-ի դերակատարումն այս դաշտում գործող այլ մարմինների գործառույթներից։ ԲԴԽ առաքելությունը կայանում է Սահմանադրության և օրենքների պատշաճ կատարման մեջ։ Ես եթե գնում եմ ԲԴԽ, նախևառաջ այդ իրավական ակտերով սահմանված իմ լիազորությունները պետք է բարեխիղճ կատարեմ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ առաջնային խնդիրը օրենքի տառին ու ոգուն համապատասխան իրենց գործառույթներն իրականացնելն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին