Վրաստանի նախագահն ընդհատել է այցը Բելառուս ու վերադառնում է Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդհատել է իր այցը Բելառուս և վերադառնում է Թբիլիսի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Բելառուսի կառավարական շրջանակներից։
«Վրաստանի նախագահը գնում է օդանավակայան, ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը տրված է»,- հայտնել է աղբյուրը։
Այսօր առավոտյան պետք է կայանար Վրաստանի նախագահի և Բելառուսի վարչապետի հանդիպումը։ Վրացի լրագրողները, որոնք հավաքվել էին Բելառուսի կառավարական տանը՝ սպասելով հանդիպմանը, արագորեն լքել էին շենքը։ Վրաստանի նախագահը Մինսկ էր ժամանել նախօրեին, նախատեսված էին մի շարք հանդիպումներ, որպես պաշտոնական հյուր մասնակցելու էր Եվրոպական Երկրորդ խաղերի բացմանը։
Նախօրեին մի քանի հազար ցուցարար հավաքվել էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարարի և խորհրդարանի խոսնակի հրաժարականները։ Ցուցարարները նախաձեռնել էին գրոհել խորհրդարանի շենքը։
Ոստիկանությունը ցրել էր ցուցարարներին՝ կիրառելով արունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, 52 մարդ, այդ թվում 38 ոստիկան, տուժել է։
Հարակից հրապարակումներ`
- Տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ Թբիլիսիում
- Վրաստանի վարչապետ․ Շատ բարդ է տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին Վրաստանի խորհրդարանի բարձր ամբիոնին
- Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին