Շուտով կթողարկվի պոլսահայ երգչուհի Մարալ Այվազի առաջին ալբոմը
Հայկական ժողովրդական մեներգերով ճանաչված պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը պատրաստվում է հանրության դատին հանձնել «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ալբոմում տեղ գտած բոլոր 7 երգերը հայերեն են: Ալբոմի երաժշտական պրոդյուսերն է պոլսահայ երաժիշտ, գործիքավորող Արի Հերգելը:
Գերմանացի կիթառիստ, երաժիշտ Արեն Էմիրզեի հեղինակած «Վայրի ծաղիկ» երգը Մարալ Այվազը ձայնագրել է Գերմանիայում:
Նրա երգերը գործիքավորվել են ժամանակակից և հայկական երաժշտական նվագարաններով:
Նշենք, որ Մարալ Այվազը փոքր տարիքում հաճախել է հայկական եկեղեցական երգչախումբ:
Այվազի կատարմամբ հնչել են բազմաթիվ հայերեն երգեր, որոնցից ամենահայտնին են «Բինգյոլ», «Սարի սիրուն յար» կատարումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան