Աննա Մելիքյանը ֆիլմ է նկարահանում սիրային եռանկյունու մասին
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը, որը հայտնի է որպես «Սիրո մասին» և «Ջրահարս» կինոնկարների հեղինակ, սիրային եռանկյունու մասին ֆիլմ է նկարահանում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Երեքը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը կատարելու է Կոնստանտին Խաբենսկին։
«Սիրային եռանկյունու մասին ֆիլմը, կարծում եմ, ես գիտեմ, թե ինչպես պատմեմ այդ թեմայի մասին»,- ասել է Մելիքյանը։
Ֆիլմում նաև նկարահանվում է Վիկտորիա Իսակովան։ Գլխավոր դերակատարներից մեկին դեռ չեն ընտրել։
Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ 2016-ին «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ»-ը:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մելիքյանի «Սիրո մասին. միայն մեծահասակների համար» ֆիլմով կեզրափակվի «Կինոտավր» փառատոնը
- Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ
- Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի
- Աննա Մելիքյանի ֆիլմը «Կինոտավրի» գլխավոր մրցանակն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան