Համահայկական խաղերի երրորդ ջահը կվառվի Արցախում
Համահայկական խաղերի երրորդ ջահը՝ Արցախինը, կվառվի վաղը՝ Տիգրանակերտում, իսկ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք միասնությունը կխորհրդահշվի երեք ջահերի մեկտեղմամբ։
Հիշեցնենք, որ Սփյուռքի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությանը՝ Խոր Վիրապում:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպման ժամանակ կոմիտեի՝ Արցախում գտնվող կենտրոնական մասնաճյուղի ղեկավար Վարդան Բալայանն ասաց, որ աշխատանքներն այնպես են կազմակերպվում, որպեսզի Ստեփանակերտի բնականոն կյանքը չխաթարվի, Արցախ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների համար էլ հետաքրքիր լինի:
«Մասնակիցների համար որպես կացարան ենք ընտրել նաև ճամբարները, նույնիսկ հոգացել ենք, որպեսզի բնության սիրահարները, ցանկության դեպքում, հնարավորություն ունենան գետի ափին քնապարկերում գիշերել: Ուտելիքն առատ կլինի, անհրաժեշտ պայմանները՝ ապահովված»,-ասել է Բալայանը:
Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն անցել են օգոստոսի 6-ին Համահայկական խաղերի բացմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ հուլիսի 5- ից Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում սկսելու են կառուցել բեմը և անցկացնել փորձեր: Մոտ 2000 մարդ է մասնակցելու բացման միջոցառմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին