Արամ Վարդևանյան. Վահե Գրիգորյանի հայտարարությունն իրավական առումով մեկնաբանելը գրեթե ահնարին է
Նախօրեին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը արեց մի հայտարարությունն, որն իրավական առումով մեկնաբանելը նույնիսկ գրեթե ահնարին է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կարող ենք սահմանափակվել Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանի արտահայտած կարծիքով, որն անդրադառնալով այդ հայտարարությանը, ասել էր՝ ոչ բոլորն մտքերն են, որ պետք է քննարկման առարկա դառնան։ Բավականին դիպում է ձևակերպել»,- նշեց նա։
Ա. Վարդևանյանի խոսքով, իհարկե, այդ ամենը բավականաչափ ցավալի էր հենց ՀՀ –ում իրավական պետություն սկզբունքի տեսանկյունցի։
«Արվում են հայտարարություններ, որոնք որևէ աղերս չունեն հենց նախ և առաջ հենց իրավական պետություն սկզբունքի հետ։ Հուսանք, Սահմանադրական դատարանը կկարողանա իր բնականոն գործունեությունը շարունակել և կատարել իր սահմանադրական առաքելությունը և պարտականությունը, թեև նման հայտարարություններ լինում են, բայց այդ ամենին պետք է վերաբերվել ըմբռնումով»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն Ազգային ժողոցում երդման ժամանակ հայտարարեց, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղաքականություն է. սըր»
- «Ժողովուրդ». Վահե Գրիգորյանի հայտարարությունը անակնկալ է եղել «Իմ քայլի» համար
- Վահե Գրիգորյանը երդվեց խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան