Վերոնիկա Ջիոևան իրեն մի քիչ հայ է զգում
Հունիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանում առաջին անգամ հանդես է գալու օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց, որ համերգին հնչելու է իր, նաև հանդիսատեսի սիրած ստեղծագործությունները։
«Շատ գեղեցիկ համերգ է լինում։ Համերգին մասնացելու է նաև երիտասարդ տաղանդավոր բաս Սերգեյ Ստեփանյանը։ Հույս ունեմ, որ հանդիսատեսը գոհ կմնա և երջանիկ։ Դա արտիստների խնդիրն է»,- ասաց Վերոնիկա Ջիոևան։
Ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի, Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ:
Նա նշեց, որ շատ է աշխատել հայ երաժիշտների հետ, շատ ընկերներ ունի, բոլորը տաղանդավոր են։
«Ես միշտ խոնարհվում եմ հայ ազգի տաղանդի և պատմության առջև»,- ասաց Վերոնիկա Ջիոևան:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ երաժշտասերների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ջիոևան նշել է, որ իրեն մի քիչ հայ է զգում, քանի որ դրսում նրան հաճախ են շփոթում հայի հետ: Նա ասել է, որ շատ է աշխատել, շփվել հայ երաժիշտների հետ և հիացմունքով է արտահայտվել. «Ինչպե՞ս եք դուք այդքան տաղանդավոր ծնվում, երևի ինչ–որ հատուկ կոդ ունե՞ք... Հուզվում եմ նման ժողովրդի առջև երգելուց»:
Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան