Ընտրվելուց երեք շաբաթ անց Ռիգայի քաղաքապետը պաշտոնաթող է եղել
Ընտրվելուց երեք շաբաթ անց Ռիգայի քաղաքապետ Դայնիս Տուրլայսը պաշտոնաթող է եղել։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ըստ աղբյուրի՝ այս որոշմանը կողմ են քվեարկել Ռիգայի խորհրդարանի պատգամավորների կեսը (60-ից 31-ը):
Ընդդիմության կարծիքով՝ քաղաքապետ Տուրլայսը Ռիգայի նախկին քաղաքապետ Նիլ Ուշակովի և նախկին փոխքաղաքապետ Անդրիս Ամերիկսի դրածոն է։
«Վերջապես մենք մոտ ենք Ուշակով-Ամերիկս բլոկի ոչնչացմանը: Նրանց պատճառով Ռիգայում ոչնչացված կամուրջներ են և կոռուպցիոն սկանդալներ», - ասում են ընդդիմադիր պատգամավորները: