Տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ Թբիլիսիում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ցույցն ավարտվել է ցուցարարներին ցրելով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 52 մարդ, այդ թվում 38 ոստիկան։ Հիվանդանոց է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
Ցուցարարները սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ երեկ երեկոյան՝ պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարարի և խորհրդարանի խոսնակի հրաժարականները։ Ավելի ուշ նրանք փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, արդյունքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներէ ցույցը ցրելու համար։
Ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ մեղադրում է իշխանություններին, իշխանությունն իր հերթին մեղադրում է ընդդիմադիրներին հրահրելու մեջ։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ է։
Վրաստանում իրավիճակի սրման պատճառն այն է եղել, որ նախօրեին խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը: Իրավիճակն ավելի է լարվել, երբ նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։ Վրացի ընդդիմադիր պատգամավորները վրդովվել են, որպես բողոքի նշան ակցիա են իրականացրել, թույլ չեն տվել, որ վեհաժողովը շարունակի աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետ․ Շատ բարդ է տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին Վրաստանի խորհրդարանի բարձր ամբիոնին
- Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին