«Փաստ». Չի բացառվում, որ ԵՄ-ից տրամադրվող գումարների հաշվին դատավորների աշխատավարձները բարձրացվեն
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՄ-ից մոտ 17 մլն դոլար է տրամադրվելու դատաիրավական համակարգում բարեփոխումներն ապահովելու համար: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վեթինգի ու անցումային արդարադատության հետ կապված ձգձգումները պայմանավորված են այդ գումարի տրամադրման ուշացման փաստով:
Ըստ նույն տեղեկությունների, նշյալ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հնարավոր է ևս 13 մլն դոլարի ներգրավում, չի բացառվում՝ շատ արտոնյալ վարկի տեսքով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, որ այդ գումարների հաշվին նաև դատավորների աշխատավարձները բարձրացվեն: Ի դեպ, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը բարձրացնելու մինչև 2,5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում