Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է. Ալվինա Գյուլումյան
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին:
Գյուլումյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է: Եվ նա պետք է պաշտոնավարի մինչև 2015 թվականի Սահմանադրության նշած ժամկետների ավարտը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վահե Գրիգորյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ մտնելով ՍԴ՝ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը, քանի որ դատարանը նոր Սահմանադրությամբ ունի երկու դատավոր, մնացածը ՍԴ անդամներ են, որոնք լիազորություններ չունեն: Ըստ Գրիգորյանի՝ քանի որ առաջին դատավորը արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:
«Ես ուզում եմ կարդաք Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը: Կարդացեք, ինքներդ կունենաք պատասխանը: Այսինքն՝ ըստ դրա՝ մինչև 2015 թվականի Սահմանադրության որոշված ժամկետները պետք է ՍԴ այս կազմը պաշտոնավարի»,- ասել է Ալվինա Գյուլումյանը:
ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը սահմանում է սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանը հիմնավորմանը, թե ՍԴ անդամները լիազորություններ չունեն, Ալվինա Գյուլումյանն ասում է՝ ՍԴ դատավոր, թե անդամ, դրանք նույնն են:
«Դրանց տարբերությունը մի ամբողջ գիտական աշխատանքի թեմա է: Համենայնդեպս, դրանց մեջ որևէ տարբերություն չկա, դրանք երկուսն էլ արդարադատություն են իրականացնում: Կարևորը գործառույթն է, ոչ թե անունը»,- նշել է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին