«Քաղաքականություն է. սըր»
«Լսելով Սահմանադրական Դատարանի նորընտիր անդամ, հազար ներողություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքն ու նրա, ևս մեկ անգամ ներողություն, Նիկոլ Փաշինյանի նվիրյալների «մեկնաբանությունները» դատավոր, անդամ, նախագահ բառախաղերի մասին, մտածում ես արդյոք Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդություններում» նկարագրված աշխարհներից մեկու՞մ, Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհու՞մ», թե՞ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ես գտնվում։
Եթե ճիշտ եմ հասկանում, այլևս իրավունք չունենք ասելու ԱԺ անդամ, այլ միայն ԱԺ պատգամավոր,ոչ թե «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոչ թե , օրինակ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ, այլ միայն ԱԺ հանձնաժողովի պատգամավոր, ոչ թե կառավարության անդամ, այլ միայն կառավարության նախարար, ոչ թե Ակադեմիայի անդամ, այլ միայն Ակադեմիայի ակադեմիկոս և այլն։
Անկեղծ, չեմ ուզում մտնել անլուրջ բանավեճերի մեջ, բայց եթե իրոք այդպես է մտածում և համոզված մեկնաբանում Վահե Գրիգորյանը, արդյոք ազնիվ չէ՞ր լինի նրա կողմից, նախապես հայտարարեր այդ մասին և դեռևս Արմեն Դիլանյանի 2018թ․ սեպտեմբերի 13-ին ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, մեկնաբաներ Արմեն Դիլանյանի ՍԴ նոր, միակ դատավոր և միաժամանակ նրա իսկ միակ ՍԴ դատավորի վերադաս ՍԴ նախագահ, կամ ՍԴ դատավոր-նախագահ դառնալու մասին։
Թե՞, «քաղաքականություն է, սըր»»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Ավետիք Իշխանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան