ԲԴԽ անդամի թեկնածուն Վիգեն Քոչարյանն է
Բարձրագույն դատական խորհուրդի անդամի թեկնածու է առաջադրվելու Վիգեն Քոչարյանը։ Տարածված տեղեկությունները Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին արդարադատության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանն արդարադատության փոխնախարարն է։ Այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին։
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևեցին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի դիմումները։
Այս պահին խորհուրդն ունի 5 անդամ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` պատգամավորների 107 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գրիգոր Բեքմեզյանը երեկ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված բարձր մասնագիտական որակներով օժտված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն նոր անդամ ունի
- Կարևորն այն է, թե պետությունն ինչ կդնի վեթթինգի հիմքում. ԲԴԽ անդամի թեկնածու
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին